ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է Իսրայելի ՌՕՈՒ-ի հերթական հարձակման հետեւանքով վեց գրոհայինների մահվան մասին, փոխանցում է Reuters-ը:

«Մեր վեց մոջահեդներ զոհվել են Ռաֆահում`  դիմադրության ուժերի գործունեության վայրերից մեկի ուղղությամբ  ավիահարվածի հետեւանքով», — ասվում է հաղորդագրությունում:

ՀԱՄԱՍ-ում տվյալ կորուստներն անվանել են ամենաուժեղ հարվածը` 2012թ. ութօրյա պատերազմից հետո:

Հուլիսի 6-ին Իսրայելը եւ Գազայի հատվածը փոխանակվել էին հրթիռային  հարվածներով` հրադադարի  վերաբերյալ լուրերին զուգահեռ: