Ամերիկյան ընկերությունը Իրանի կառավարության հետ բիովառելիքի հաշվին էլեկտրաէներգիայի մշակման համատեղ առեւտրային նախագծում 1,175 դոլարի չափով ներդրումների նախնական համաձայնություն է ստորագրել:

Պայմանագրի պակմաններով, World Eco Energy քալիֆորնիական ընկերությունը մտադիր է ամեն օր 250 մեգավատ հզորություն ստանալ աղբի այրման, ինչպես նաեւ ջրիմուռների, աղերի, կեղտաջրերի վերամշակման ճանապարհով, հաղորդում է ISNA գործակալությունը:

Իրանի հարավ-արեւմուտքում շինարարություն նախատեսող նախագիծը, թույլ է տալիս 600-700 աշխատատեղ հիմնել, ընդ որում անձնակազմի 80%-ը տեղացի բնակիչները կլինեն:

Ակնկալվում է, որ նախագիծը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: ISNA-ն նշում է, որ համաձայնագրի ստորագրումը արեւմտյան բիզնեսի համար ազդանշան կարող է ծառայել, որոնք կարող են վերականգնել ներդրումներն Իրանում, եթե ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ ՄԱԿ-ը իսլամական պետության դեմ կիրառվող տնտեսական պաժամիջոցները չեղարկեն: