87 տարեկան հասակում մահացել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Ինչպես հայտնել են նրա մամուլի ծառայությունից, Շեւարդնաձեն մահացել է ցերեկը ժամը 12-ի սահամններում:
Շեւարդնաձեն ծնվել է 1928 թվականի հունվարի 25-ին, Վրաստանի Լանչհուտի շրջանի Մամատի գյուղում, եղել է խորհրդային եւ Վրաստանի քաղաքական ու պետական գործիչ:
1965-168 թվականներին նա եղել է Վրացական ԽՍՀ հասարակական կարգի պահպանման նախարարը, 1968-1972 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ ՆԳ նախարարը, 1972-85 թվականներին՝ Վրաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը:
1985-ին նա նշանակվել է ԽՍՀՄ ՆԳ նախարար, իսկ 1995-ին դարձել է Վրաստանի նախագահը:
2003-ին Շեւարդնաձեն «Վարդերի հեղափոխության» արդյուքնում ստիպված է եղել լքել նախագահի պաշտոնը: Բացի այդ, 1985-1990 թվականներին Շեւարդնաձեն եղել է ԽՄԿԿ կենտկոմի պոլիտբյուրոյի անդամ:





























