Երեւանի Նալբանդյան-Պուշկինի եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում, հուլիսի 6-ին, ժամը 05.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել Ա. Սախարովի հուշարձանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























