Վիեննայի բնակիչներին այսուհետ հարկային արտոնություններ են տրամադրելու բնակարանի վերանորոգման համար:

Յուրաքանչյուրը, ով իր բնակարանի վերանորոգման, բարելավման կամ ընդլայնման աշխատանքներ կսկսի, կարող է տարեկան մինչեւ 600 եվրո խնայել, եթե աշխատանքներն իրականացվում են վարպետի օգնությամբ:

Euromag-ը, հղում կատարելով Kurier-ին, գրում է, որ 2014 թվականին այս ծրագրի իրականացման համար շուրջ 10 մլն եվրո է հատկացվելու, իսկ 2015-ին՝ 20 մլն եվրո:

Ընդհանուր առմամբ, Վիեննայի բնակիչներն արտոնությունների իրավունք ունեն վերանորոգման ծախսերի 20%-ի չափով, բայց տարեկան 600 եվրոյից ոչ ավելի: Իսկ ընդհանուր շահույթը կարող է հասնել 3.000 եվրոյի: