Արեգակին ամենամոտ մոլորակ Մերկուրին կարող էր ծնվել երկու նախամոլորակների բախման արդյունքում արեգակնային համակարգի ձեւավորման ամենասկզբում: Նման եզրակացության են հանգել Արիզոնայի համալսրանաի գիտնականները, որոնք փորձում էին բացատրություններ գտնել Մերկուրիի որոշ անոմալիաներին: Դրանց է վերաբերվում մոլորակների համար չափից ավելի խոշոր միջուկը(զանգվածի 60 տոկոս), որը կազմված է բավական թեթեւ տարրերից՝ կալիումից եը ծծումբից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Համակարգչային մոդելավորման օգնությամբ գիտնականները հաստատել են, որ Մերկուրին իր արդի տեսքով կարող էր ի հայտ գալ Մերկուրիի այսօրված զանգվածի 4.5 մարմնի զանգվածի եւ Երկրի զանգվածի 0.85 զանգվածի նախամոլորակի բախման արդյունքում 35 աստիճան անկյան տակ, հրապարակվել է «Nature Geoscience» ամսագրում: Հետազոտողները նշում են, որ նման բախման արդյունքում կարող էր ծագել Մարսը եւ երկնաքարերի գոտու մի քանի խոշոր օբյեկտներ, ինչպես Վեստան եւ Պսիխեան:





























