Խոշորագույն պոռնոկայքերից մեկի այցելությունները թիվը նվազում է ավելի քան 50 տոկոսով Բրազիլիայում 2014թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Gazzetta dello Sport» պարբերականի հրապարակած վիճակագրական հետազոտությունը:

Աշխարհի բոլոր երկրներում պոռնոկայքերի այցելությունների թիվը նվազում է աշխարհի առաջնությունների ընթացքում, սակայն դրանց ավարտից հետո աճում է, հատկապես այն երկրներում, որոնց հավաքականները պարտություն են կրել:

Կայքերից մեկի հետզոտությունների համաձայն՝ Բրազիլիա-Խորվաթիա խաղի ժամանակ այցելությունները կրճատվել են 60-75 տոկոսով: Նույն թիվն է գրանցվել Գերմանիա-Պորտուգալիա խաղի ժամանակ, թեեւ ընդմիջմանն ավելացել է(այդ ժամանակ հաշիվը 3:0 էր՝ ի օգուտ գերմանացիների):

Հաղորդում են նաեւ, որ իրենց հավաքականների պարտություններից հետո օգտատերեն առավել ակտիվ են վերադառնում պոռնոկայքերում դիտումներին: Միակ բացառությունն Իտալիան է, որի բնակիչները սովորական օրերի համեմատ անգլիացիների նկատմամբ հաղթանակից հետո 80 տոկոսով այցելությունների աճ են գրանցել: