eBay առցանց աճուրդում Ալպերում գտնվող իտալական լեռնային գյուղակ է վաճառքի հանվել: Այն 14 բնակելի տուն, շուրջ 50 այլ շինություն է ներառում եւ արժե 245 հազար եվրո: Սակայն գրեթե բոլոր տները լքված են եւ լուրջ վերանորոգման կարիք ունեն:
Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ, գյուղում մնացած մի քանի բնակիչները որոշել են այն վաճառել, որպեսզի փրկեն վերջնական քայքայումից:
Գյուղի բնակիչները որոշել են վերակենդանացնել կործանվող գյուղը եւ, հնարավոր է, հաջողակ տուրիստական վայր դարձնել՝ նոր հյուրանոցներով, ռեստորաններով եւ խանութներով: Այս մասին գրում է NEWSru.com-ը:
Սակայն այդ անշարժ գույքի ապագա տիրոջը, եթե այդպիսին գտնվի, պայման է առաջադրվում. նա պետք է ամբողջությամբ պահպանի բոլոր հին կառույցների արտաքին տեսքը, դրանք վերականգնի տեղի ավանդույթներով եւ տեղական իշխանությունների վերահսկողության ներքո: Գնորդը կստանա գյուղի վերականգնման արդեն հաստատված գլխավոր նախագիծը, որը կազմվել է պետական փորձագետների եւ ճարտարապետների կողմից:





























