Բրազիլիայի ոստիկանությունը, որը ֆուտբոլային հանդիպումների տոմսերի անօրինական վաճառքի հետաքննություն է անցկացնում, կալանավորել է ԱԱ-2014-ի ընթացքում հյուրերի սպասարկմամբ զբաղվող Match Hospitality ընկերության տնօրենին, հայտնում է rbc-ն:
Ռեյ Ուիլենը, որի ընկերությունը ՖԻՖԱ-ի գործընկերն է, կալանավորվել է Ռիո դը Ժանեյրոյի հյուրանոցներից մեկի իր համարում:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ ոստիկանությունը կալանավորել էր տոմսերի անօրինական վերավաճառքի մասնակից 11 անձի: Ըստ ոստիկանության՝ տոմսերի վերավաճառքով զբաղվող խաբեբաները վերջին աշխարհի առաջնությունների ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակել: Խաբեբայություններին մասնակից են նաեւ ֆուտբոլային պաշտոնյաներ:





























