Visa եւ MasterCard միջազգային վճարային համակարգերին հաջողվել է հասնել գործունեության տեխնիկական ապահովման պահանջների մեղմացմանը, հաղորդում է «Կոմերսանտը»:
Քարտերի վրա եղած չիպը պարտադիր չէ ռուսական ծագման լինի, իսկ ծրագրային ապահովումը կարող է ձեռք բերվել նաեւ օտարերկրյա արտադրողների ռուսական դուստր ընկերությունների կողմից, համաձայն «Ազգային վճարային համակարգի մասին» օրենքի նոր տարբերակի:
«Սկզբնական պահանջները շատ խիստ էին: Չիպի ռուսական ծագման, ռուսական ծրագրային ապահովման որոշակի մասի նակտմամբ պահանջի պատճառով ազգային նշանակության վճարային համակարգերի կարգավիճակ ստանալու հնարավորությունը փոքր էր նույնիսկ ռուս խաղացողների մոտ», - ասել է ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը:





























