Իտալական Ապուլիայում բարձր դասի բացառիկ ձիթապտղի ձեթ են արտադրում: Այն թողարկել են ֆրանսիական Hermès բարձր նորաձեւության տան պատվերով:

Historie d’O ձեթը լցված է նրբաճաշակ օծանելիք հիշեցնող շշերում: Այս մասին գրում է իտալական Corriere della Sera թերթը:

Գոյություն ունի էլիտար արտադրանքի երկու տեսակ. հիմնական թողարկման համար օգտագործվում է ամենաթարմ ձիթապտուղը, իսկ ուլտրալյուքս դասի ձեթը տարբերվում է նրանով, որ դրանում 23 կարատանոց սննդային ոսկի է օգտագործվում: Euromag-ի փոխանցմամբ, ձեթն արտադրվում է Սպոնգանո քաղաքում, որտեղ Hermès-ի հիմնադրի ծոռը կնոջ հետ 5 հա տարածքով ձիթապտղի դաշտ է գնել:

Շուտով բացառիկ արտադրանքը հայտնվելու է Լոնդոնի Harrods-ում՝ 500 մլ շիշը՝ 50 ֆունտ սթեռլինգ արժողությամբ: Իսկ «ոսկյա» տարբերակը հասանելի կլինի սահմանափակ քանակությամբ եւ միայն նախնական պատվեր կատարելու դեպքում: