Փարիզի 9-րդ շրջանում մեկնարկել է Ֆրանսուազա Ռեյնո ճարտարապետի կողմից նախագծված Haute Définition անունը կրող անսովոր բնակելի երկնաքերի շինարարությունը: Աշտարակը խոստանում է լինել հարմարավետ, էներգախնայող բնակտարածք, գրում է Challenges-ը;

96 բնակարանից բաղկացած 65 մետրանոց շինության ճարտարապետությունը առավելագույնս ցցուն է դարձնում ներքին տարածքը: Փաստացիորեն, այս կառույցը արտաքնից կթվա միայն պատշգամբներից կանգնեցված շինություն, նշում է Euromag-ը:

Դրա հաշվին, որոշ բնակարանների բնակտարծքը 100 քմ-ի կհասնի:

Պատուհաններից բացվող տեսարանը նույնպես բացառիկ է: Պատշգամբի տակ կանաչ պարտեզներ կտեղակայվեն: «Չեմ հասկանում, թե ինչու բնակարաններում ապրող մարդիկ, չեն կարող վայելել բռնությամբ, արեւով եւ աստղերով... Մարդիկ իրավունք ունեն երջանիկ ապրել իրենց բնակարաններում», - ասում է Ռայնոն:

Ենթադրվում է, որ ներքեւի հարկերում 1 քառակուսի մետրի համար կարժենա 8000 եվրո, իսկ վերին հարկերում՝ 14 հազար եվրո: Չնայած բարձր արժեքին, մարքեթինգային արշավի մեկնարկից անմիջապես հետո բնակարանների կեսն արդեն զբաղված է: Ծրագրվում է շինարարական աշխատանքները ավարտին հասցնել 2017թ.: