2015 թվականից Գերմանիայում կարող են թեթեւ մարդատար ավտոմեքենաների վարորդների համար ավտոճանապարհներից օգտվելու տուրք սահմանել: Այն վերաբերելու է մինչեւ 3.5 տոննա քաշ ունեցող բոլոր մեքենաներին: Բացի այդ, տուրքը կարող է սահմանվել նաեւ մոտոցիկլավարների համար:

Տրանսպորտի նախարարության փորձագետների հաշվարկներով, ճանապարհներից օգտվելու համար վճարը տարեկան շուրջ 600 եվրոյի չափով մուտք կապահովի բյուջե: «Интерфакс»-ի փոխանցմամբ, այդ միջոցներն ուղղվելու են Գերմանիայի ճանապարհների պահպանմանն ու կառուցմանը:

Այս որոշումը համաձայնեցվելու է եվրոպական իրավունքի նորմերին, եւ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է սերտորեն համագործակցել Եվրամիության հետ՝ համապատասխան օրինագիծը մշակելու համար: 2005 թվականից Գերմանիայի իշխանությունները սկսել են ավտոճանապարհներից օգտվելու վճար գանձել բեռնատար մեքենաների վարորդներից: