Դաշնային խորհուրդը վավերացրել է դեռ ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում Կուբայի Հանրապետությանը տրամադրված ՌԴ-ի առաջ վարկային պարտավորության կարգավորման մասին միջկառավարական համաձայնագիրը:

2013թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով, ՌԴ-ի առջեւ Կուբայի վարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է մոտ 35,2 մլրդ դոլար:

Նշվում է, որ այդ պարտավորության մոտ կեսը 70-ականներին եւ մեծ մասամբ 80-ական թվականներին կուբացի գործընկերներին տրված մայր գումարի վրա հաշվարկված տոկոսներ են: Բացի այդ, այս թիվը ներառում է նաեւ նախկին Խորհրդային Միության պետական վարկերի հաշվին ֆինանսավորվող մի շարք նախագծերի գծով կուբացիների պարտավորությունները:

Համաձայնությունը նախատեսում է, որ պարտավորության 90%-ը (32 մլրդ դոլար) դուրս կգրվի:

Մնացյալ 10%-ը (ավելի քան 3,5 մլրդ դոլար) մարվել է 10 տարվա ընթացքում սահմանված գրաֆիկի համապատասխան կիսամյակային 20 հավասարաչափ վճարումներով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: