«Սիբիրի ուժը» գազատարի շինարարությունը գնահատվում է 60-70 մլրդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ նախագահի վարչակազմի պետ Սերգեյ Իվանովին:
«Սիբիրի ուժը» գազատարի կառուցումը կսկսվի մոտ ժամանակներս, այդ նախագիծը մոտավոր գնահատվում է 60-70 մլրդ դոլար է», - ասել է Իվանովը՝ Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը անվանելով շատ կարեւոր իրադարձություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմը» մտադիր է «Սիբիրի ուժը» գազատարը ինքնուրույն կառուցել: Ընդ որում «Գազպրոմ» ԲԲԸ արդեն օգոստոսին «Սիբիրի ուժը» գազատարի խողովակների առաջին միակցումը կիրականացնի, որով էլ եւ կիրականացվի դեպի Չինաստան գազի մատակարարումը:
«Սիբիրի ուժը» Յակուտսկից եւ Իրկուտսկի կենտրոնից գազ փոխադրում կիրականացնի դեպի Ռուսաստանի հեռավոր արեւելք:





























