Ռուսաստանն ու Իտալիան հաստատել են «Հարավային հոսքի» իրականացմանն իրենց միտվածությունը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք այսօր հաստատեցինք «Հարավային հոսք» գազատարի շինարարության իրականացմանը մեր ուղղվածությունը: Հաստատել ենք ակտիվ գործողությունները շարունակելու մտադրությունը՝ ծագող հարցերը ցրելու համար», — ասել է Լավրովը Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ամփոփիչ ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հարավային հոսք» նախագիծն ուղղված է Սեւ ծովի ավազանով Հարավային եւ Կենտրանական Եվրոպայի երկրներ ռուսական գազի արտահանման ելքերի բազմազանեցմանը: Դրա շինարարությունը սկսվել էր 2012թ. դեկտեմբերի 7-ին՝ Անապայի տարածքից: Եվրոպա առաջին գազը նախատեսվում է մատակարարել 2015թ. վերջին:





























