Փրկարար ծառայությունը հուլիսի 10-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդի խճուղում` թիվ 27 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. ավտոմեքենան բախվել է ծառին, ինչից ծառը շրջվել է` ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 35UD132 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից ծառն ընկել է եւ ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի. զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել են ծառը:





























