Հուլիսի 13-ին, ժամը 00.15-ին, «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հասրաթյան եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել է կայանված «Օպել»-ի, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով` բախվել է մեկ այլ «Օպել»-ի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Տոյոտա-Կորոլա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեխափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 13-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հրազդանի կիրճում` հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել քարի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 13-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան ժամը 18.00-ի սահմաններում Սարուխան գյուղի մոտ շրջվել է ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հուլիսի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 190-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























