Ռուսաստանի Կեմերովսկ շրջանի Նիկոլսկի եկեղեցու սպասավորների կողմից հայտնաբերվել են մարդկային մնացորդներով լցված երկու պայուսակ: Իրավապահները ճշտում են տվյալ միջադեպի հանգամանքները, հաղորդում է Svopi.ru-ն:
Հուլիսի 13-ին Կեմերովսկ շրջանի Նիկոլսկի եկեղեցում եկեղեցու աշխատակիցների կողմից հայտնաբերվել են մարդկային մնացորդներով լցված երկու պայուսակ: Այս սարսափելի բացահայտման մասին եկեղեցու սպասավորները հաղորդել են իրավապահ մարմիններին:
Կեմերովսկի շրջանի Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ստուգումներ են անցկացվում, պարզաբանվում են նետած պայուսակների պատճառները: Մասունքի դատաբժշկական փորձաքննություն է անցկացվում: Արդյունքների հիման վրա կընդունվի քրեական գործ հարուցելու որոշում:





























