Մոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես եկող հայ բռնցքամարտիկները հաջող ելույթներ են ունենում:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ) քառորդ եզրափակիչում 5։3 հաշվով առավելության է հասել գերմանացի Դավիթ Մյուլլերի նկատմամբ՝ նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչում է նաեւ 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, ով քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել ուկրաինացի Դենիս Շկարուբոյի նկատմամբ։ Armsport.am կայքի փոխանցմամբ՝ կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցելու է ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի հետ, ով քառորդ եզրափակիչում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանին։

Մինչ այս, առնվազն բրոնզե մեդալ էր ապահովել նաեւ 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը։