Երեւանում կայանալու է սամբոյի միջազգային մրցաշար:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցաշարը կազմակերպում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան եւ Ռուսատանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը 2010թ. հուլիսի 16-ից 19-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի պատվո հովանու ներքո: Մրցաշարը, որ կրելու է հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը, նվիրված է երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:


























