Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին մենամարտում անցած առաջնության չեմպիոն Հովհաննես Դանիելյանը 1:8 հաշվով պարտվեց ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին և բավարավեց բրոնզե մեդալով:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը քիչ ավելի ուշ 64 կգ քաշային կարգում կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Կլյուչկոյի հետ:

Կիսաեզրափակիչի մեր երեք մասնակիցներից վերջինը ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը: Նրան բաժին է հասել աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Բետերբիեւը:

Եզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի կլինեն Երեւանի ժամանակով 18-ին:

Ուղիղ հեռաձարկումը հեռուստաեթերում կլինի Россия 2 ալիքով, իսկ ինտերնետում` http://eubc-boxing.org/moscow-2010live կայքում: