Ռուսական արտադրողը կրկին փորձում է Երեւանի տրանսպորտային ընկերություններին ավտոբուսներ առաջարկել: Ինչպես հաղորդել են NEWS.am-ի թղթակցին, «Ռուսական ավտոբուներ- ԳԱԶ խումբը» ԲԲԸ-ը փորձնական մոդել է Երեւան բերել, որը նախկինում Հայաստանում չի օգտագործվել: «Ավտոբուսը մեկ ամիս Երեւանի այգիներից մեկում կշրջի, որից հետո մեր գործընկերը որոշում կընդունի՝ համագործակցե՞լ այդ մոդելի հետ, թե՞ ոչ», - հայտարարել են ընկերությունում:

Նոր ավտոբուսը, ինչպես եւ «ԳԱԶ Խմբի» նախկին մեքենաները շահագործում են գազի հիման վրա: Նշենք, որ ներկայումս Հայաստանում գազով է աշխատում ծառայողական ավտոբուսների մեծ մասը, սակայն ուղեւորատար երթուղիներում՝ Երեւանի միայն մեկ գիծը: Դիզելային վառելիքը գազից ավելի թանկ է (2,5-3 անգամ), սակայն Երեւանի տրանպորտային ընկերությունները նախընտրում են շահագործման համար ավելի թանկ դիզելային ավտոբուսներ ձեռք բերել: Դա են մատնանշում մի շարք հասարակական  կազմակերպություններ (մասնավորապես՝ Իրազեկ եւ պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը):