Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը ոչինչ չի կարողացել հակադրել աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Բետերբիեւին:

Չեչեն բռնցքամարտիկը, որին փայլուն կարիերա են խոստանում պրոֆեսիոնալ ռինգում չորս անգամ Խաչատրյանին նոկդաունի է ենթարկել: Մեր մարզիկը միակ երկու միավորը ստացել է մրցակցի խախտման համար: Բետերբիեւը մենամարտի ժամանակ գոտկատեղից ներքեւ է հարվածել:

Երրորդ ռաունդում, չորրորդ նոկդաունից հետո մրցավարը բացահայտ առավելության համար, ժամանակից շուտ դադարեցրել է մրցամարտը: Բետերբիեւը եզրափակիչում է, Խաչատրյանը վերադառնում է բրոնզե մեդալով: