Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի կանանց ֆուտբոլի մարզիչների եւ կանանց ֆուտբոլի հետ կապ ունեցող անձանց համար նախատեսված սեմինարին, որը Գերմանիայում կանցկացվի հունիսի 13-ից 17-ը՝ «UEFA Study Group Scheme» ծրագրի շրջանակներում։
NEWS.am-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնել են, որ հայկական պատվիրակության կազմում կլինեն ֆեդերացիայի ներկայացուցիչներ Ֆլեմինգ Սերիցլեւը, Արմեն Պետիկյանը, Արթուր Ազարյանը, Սաթենիկ Ամիրանյանը, Քնարիկ Աբելյանը, Ռոբերտ Սահակյանը, ինչպես նաեւ մարզիչներ Լիանա Հայրապետյանը, Վաղարշակ Ասլանյանը, Հայկ Կիրակոսյանը, Գագիկ Ստեփանյանը եւ Մհեր Միքայելյանը։
Սեմինարին կմասնակցեն նաեւ Գերմանիայի, Շվեդիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները։


























