«Հզբոլլահ» խմբավորման զինված իսլամիստները Սոմալիում երկու մարդու են գնդակահարել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար՝ ձերբակալելով եւս մոտ տասը մարդու:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ի երեկոյան՝ Արգենտինա-Նիգերիա խաղի ժամանակ: Տեղացի բնակիչների խոսքով, գրոհայինները ներխուժել են Մոգադիշոյից ոչ հեռու փոքրիկ մի գյուղի տներից մեկը, որտեղ ծածուկ դիտում էին խաղը: Սոմալիի իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում արգելված է ֆուտբոլ դիտելը, սակայն մարդիկ թաքուն փորձում էին դիտել հանդիպումը: Հարձակման ընթացքում երկու հոգի փորձել են փախուստի դիմել, սակայն գնդակահարվել են տեղում:

Իսլամական խմբավորման առաջնորդ շեյխ Մոհամեդ Աբու Աբդալլան հայտարարել է, թե ֆուտբոլասերները խախտում էին շարիաթի օրենքները, հաղորդում է soccer.ru-ն: