Արմավիրի Բաղրամյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ 21101-25-52» եւ «ԳԱԶ 3101» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԳԱԶ 3101»-ը բախվել է ծառի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ 3101»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: