Օգոստոսի 5-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Գյումրիի Սախարովի անվան հրապարակում «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Շեվրոլետ»-ի վարորդը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 19.40-ին, Գյումրիի Գորկու փողոցի թիվ 102 շենքի դիմաց «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԿԱՄԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդ եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: