Օգոստոսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ130» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿրԱԶ 256-B 1» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: