Հիվանդանոցից օգոստոսի 5-ին, ժամը 19.10, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա երիտասարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում` իր վարած քվադրոցիկլով հանգստյան տան պատին հարվածելու եւ կողաշրջվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























