Օգոստոսի 6-10-ին հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երեկոյան ժամերին` քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան:
Ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. Գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Կոտայքում. Գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Գեղարքունիքում. Գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Լոռիում. Գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28,
Տավուշում. Գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +29+30,
Արագածոտնի լեռներում. Գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում. Գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+35,
Արարատում. Գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում. Գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +34+36,
Վայոց Ձորի լեռներում. Գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Վայոց Ձորի նախալեռներում. Գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում. Գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում. Գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+28,
Լեռնային Ղարաբաղում. Գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+33.




























