Սպիտակ-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին, օգոստոսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 34-ամյա Օնիկ Եսայանը, եւ ուղեւոր 57-ամյա Լորիկ Կարապետյանը, տեղում մահացել են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:





























