Օգոստոսի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով` սենյակներից գողացել պլազմային 5 հեռուստացույց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Հրազդանի եւ Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 44-ամյա Հակոբ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հակոբ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:





























