Արմավիրի  մարզի Առատաշեն գյուղում, օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Հունդաի Էլանտրա»  մակնիշի ավտոմեքենան  «Ֆորդ Էսկորտ»  մակնիշի ավտոմեքենային բախվելուց խուսափելու համար դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: