Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 88-ամյա Կարապետ Մելիքսեթյանը, որն օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ին, դուրս է եկել ծերերի թիվ 1տուն-ինտերնատի տարածքից եւ մինչ օրս չի վերադարձել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ովքեր որեւէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ` խնդրում են զանգահարել ոստիկանության Մալաթիայի բաժին հետեւյալ հեռախոսահամարներով` 010-39-02-02, 010-39-97-74, 094-41-01-32 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։