ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը լրագրողներին հաղորդել է, որ Իրաքում ԱՄՆ-ի հումանիտար գործողությունը ներառել է մի քանի հազար մարդու համար նախատեսված պարեն եւ ջուր: «Առաքելությունը բաղկացած էր C-17 եւ երկու С-130, ռազմատրանսպորտային ինքնաթիռներից: Նրանք մոտ 8 հազար մարդու համար նախատեսված ջուր եւ ուտելիք են իջեցրել», ասել է վարչության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքով՝ ինքնաթիռները 50 հազար լիտր խմելու ջուր եւ 8 հազար օգտագործման պատրաստ մթերաբաժին են իջեցրել: Շարասյանը ուղեկցել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երկու F-18 կործանիչներ: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաղորդել էր, որ ԱՄՆ-ը Իրաքի կրոնական փոքրամասնություններին, ամենից առաջ՝ քուրդ-եզդիներին հումանիտար օգնության գործողություն է սկսել: Նախագահի խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականների կողմից եզդիներին ցեղասպանություն է սպառնում: Բացի այդ, Օբամայի խոսքով՝ վտանգի մեջ են Իրաքի քրիստոնյաները եւ երկրի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքի ամերիկացի աշխատակիցները: ԱՄՆ-ի նախագահը նաեւ հաղորդել է, որ անհրաժեշտության դեպքում սատարում է զինյալներին ուղղված «սահմանափակող ավիահարվածները»:
ԱՄՆ օդուժը Իրաքի եզդիրներին 20 հազար լիտր ջուր եւ 8 հազար մթերաբաժին է հասցրել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























