Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանի «հանկարծակի մահվան» մասին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով, Պետրոսյանի մահվան պատճառը եղել է «սուր սրտանոթային անբավարարությունը»:

«Ներկայումս նրա մահվան պատճառները պարզվում են Գյանջայի դատաբժշկական փորձաքննության եւ պաթոլոգոանատոմիայի տարածաշրջանային կենտրոնում»,-հաղորդում են ադրբեջանական աղբյուրները:

Հայ գերու անսպասելի մահվան մասին արդեն տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել նախօրեին՝ օգոստոսի 7-ին: