Նյարդաֆիզիոլոգները հայտնաբերել են, որ չնայած ուղեղի գործառույթների մեծ մասը տարիքի հետ վատթարանում է, տարեց ուղեղում տարածական ուշադրությունը մնում է երիտասարդի մակարդակին: Հետազոտության արդյունքները նրանք ներկայացրել են ավստրալական Բրիսբենում կայացած Ճանաչողական նյարդագիտությունների 12-րդ միջազգային համաժողովի ընթացքում:

Տարածական ուշադրությունն անհրաժեշտ է մարդկային գործունեության բազմաթիվ տեսակների համար՝ ավտոմեքենա վարելուց մինչեւ քայլելը:

Գիտնականները տարածական ուշադրության բազմաթիվ թեսթեր են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ դրանց արդյունքները չեն տարբերվում 18-38 եւ 55-95 տարեկանների տարիքային խմբերում:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, ուսումնասիրության արդյունքնեը վկայում են, որ տարիքի հետ ուղեղի տարբեր հատվածներ միանման չեն ծերանում: