Փրկարար ծառայությունն օգոստոսի 8-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SS 338 պետհամարանիշով ավտոմեքենան դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել:

Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. Ա. Խ.-ը եւ ուղեւորներ՝ 1990 թ. Ա. Զ.-ը եւ 1994 թ. Ա. Զ.-ը հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: