Ավստրալիան դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրման հարցը: Այդ մասին հաղորդել է այդ երկրի ֆինանսների նախարար Մատիաս Կորմանը: Նրա խոսքով՝ պատժամիջոցների հերթական փուլում Ավստրալիան կդիտարկի Ռուսաստանին ուրանի վաճառքի արգելքը:

 «Մենք  ուսումնասիրում ենք պատժամիջոցների հետագա խստացման ուղղությամբ խելամիտ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Այս բոլոր հարցերը մինչեւ որոշման ընդունումը հիմնավոր եւ մտածված քննարկումների մաս կկազմեն», - ընդգծել է Կորմանը:

Նշենք, որ Ասվտրալիան արդեն երկու անգամ Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ է մտցրել մարտ եւ հունիս ամիսներին: Մուտքը դեպի երկիր արգելված է 65 ֆիզիկական անձնաց, այդ թվում՝ փոխվարչապետներ Դմիտրի Ռոգոզինին եւ Դմիտրի Կոզակին, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ այլոց: Պատժամիջոցների ցուցակում նաեւ 11 ձեռնարկություն էվ հայտնվել: