Ինդոնեզիայի արեւելյան մասում օգոստոսի 9-ի գիշերը Ռիխտերի սանդղակով 5,1 բալ հզորությամբ երկրաշարժ տեղի է ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում Ինդոնեզիայի եւ Ֆիլիպինների  սահմանագծին տեղակայված Թալաուդ արշիպալագից 74 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը եղել է Սուլավեսի ծովի մակերեւույթից 129 կմ խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերի եւ ավիրածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: