Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ԼՂՀ N զորամաս, որտեղ հանդիպել է նորակոչիկների երդման արարողությանը մասնակից ծնողներին, զրուցել զինծառայողների հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց կառավարության տեղեկատվության եւ վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Զինծառայողների եւ ծնողների հետ հանդիպումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներ: Նախ եւ առաջ քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման եւ Արցախ ներդրումներ բերելու հարցերը»,- ասաց նա:
Նշենք, որ նախատեսվում է վարչապետի, Պնախարարի եւ պատգամավորների այցը մարտական դիրքեր:





























