Օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Երեւան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի եւ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները, ապօրինաբար թմրանյութ պահելու, իրացնելու եւ օգտագործելու կասկածանքով, Կիեւյան փողոցի թիվ 1 հասցեից, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Ս.-ին: Նրա մոտ եղած ծանրոցում գտնվող արդուկի տակդիրի միջից հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 146 դեղահաբ եւ նմանատիպ դեղահաբի 7 կտոր: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվել է նաեւ պոլիէթիլենային 2 տոպրակ` «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, եւ մեկ այլ տոպրակ` «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























