Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին ասաց առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Նրա փոխանցմամբ՝ Հերմինե Նաղդալյանը գտնվում է հիվանդասենյակում: Թե առողջական ինչ խնդիր ունի ԱԺ փոխնախագահը, Գնունին չասաց՝ նշելով միայն, որ լուրջ ոչինչ չկա:




























