Աշխարհի չեմպիոն Իտալիան այսօր` հունիսի 14-ին, 23:30-ին տիտղոսի պաշտպանությունը կսկսի F խմբում գլխավոր մրցակցի ` Պարագվայի հետ:
«Սկուադրա աձուրան» ցուցադրում է չափազանց դժգույն խաղ եւ փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ կարող է դառնալ մրցաշարի գլխավոր հիասթափությունը: Իտալացիները մեծ դժվարությամբ կարողանում են արժանի կազմ հավաքել: Նախկինի նման գերազանց վարպետություն ունի միայն դարպասապահ Բուֆոնը, որը թիմի առաջատարն է:
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Պարագվայը կփորձի դառնալ մեկնարկային խաղում աշխարհի չեմպիոնին պարտության մատնած երրորդ թիմը: 1990-ին կամերունցիները հաղթեցին Արգենտինային, 2002-ին Սենեգալը պարտության մատնեց ֆրանսիացիներին: Արգենտինացի մարզիչ Խերարդո Մարտինոյի թիմը հարավաֆրիկյան թիմերից առաջիններից մեկն ապահովեց տեղը ՀԱՀ-ում:
Պարագվայի հավաքականը կարող է զարմացնել նաեւ այսօր: Ընտրական մրցաշարում Բրազիալիայի նկատմամբ տարած հաղթանակը դրա հույսը տալիս է: Խերարդո Մարտինոն շատ է սիրում մարտավարական էքսպերիմենտներ:
Միջազգային բուքմեքերների գործակիցները Իտալիա – Պարագվայ հանդիպումից առաջ. Իտալիայի հաղթանակ 2.00- 2.28, ոչ-ոքի 3.00- 3.20, Պարագվայի հաղթանակ 3.60 – 4.00:



























