Ճապոնիա – Կամերուն` 1:0
Е խումբ, 1-ին տուր
14 հունիսի, Բլումֆոնտեյն, Ֆրի Սթեյթ ստադիոն
Մրցավար` Օլեգարիու Բենկերենսա (Պորտուգալիա)
Հոնդա, 38 (1:0)
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Կամերունցիներն այս անգամ էլ չկարողացան կոտրել ավանդույթը: Կամերունի եւ Ճապոնիայի դիմակայության պատմությունում 2001թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մեկ պաշտոնական եւ 2003թ. ու 2007թ. ընկերական երկու հանդիպումներում աֆրիկացիները ոչ մի անգամ չեն գրավել Ճապոնիայի դարպասը, որը երկու անգամ հաղթել է 2:0 հաշվով` 2001-ին եւ 2007-ին: Անսանձելի առյուծները դարձյալ պարտվեցին: Չկարողացավ իրեն դրսեւորել Սամուել Էտոոն: Ճապոնացիներն ամբողջությամբ վնասազերծեցին Կամերունի գլխավոր աստղին:
Իսկ 38-րդ րոպեին Կամերունի պաշտպանությունը լիակատար ազատություն տվեց Կեյսուկե Հոնդային: Ճապոնացիների եզրային փոխանցումը եւ պաշտպանների սխալը դարձան գոլի պատճառ: Հոնդան երկու հպումով, հինգ մետրից գրավեց Սուլեյմանուի դարպասը:
85-րդ րոպեին ճապոնացիներին գոլից փրկեց դարպասաձողը: Մբիան 25 մետրից փայլուն հարված կատարեց: Բայց այսօր հաջողությունը ժպտաց միայն Ճապոնիային:
1:0 եւ Ճապոնիայի հավաքականը երեք միավորով հավասարվեց Հոլանդիային:



























