Երեք տարի շարունակ ամիսը մի քանի անգամ քթից արյունահոսությունը Սաուդյան Արաբիայի 22-ամյա բնակչին ստիպել է դիմել բժիշկների օգնությանը: Վերջինները նրա քթի մեջ շուրջ 1 սմ երկարությամբ ճերմակ ոսկրային զանգված են հայտնաբերել:

Անսպասելի հայտնագործությունից հետո մասնագետը դիմել է ատամնաբույժի օգնությանը, ով եզրակացրել է, որ անհայտ զանգվածն իրականում լրացուցիչ ատամ է, որն անհասկանալի պատճառով աճել է երիտասարդի քթի մեջ: Ընդ որում, հիվանդի բերանում բոլոր 32 ատամներն էլ առկա են եղել:

Fedpost-ի փոխանցմամբ, երբ բժիշկները հեռացրել են լրացուցիչ ատամը, երիտասարդն առողջացել է եւ դադարել է տառապել քթի արյունահոսությունից:

Ատամնաբույժի խոսքով, զարմանալի է, որ երկար ժամանակ ատամն աննկատ է մնացել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց 0.15-ից 3.9%-ի մոտ սովորականից ավելի շատ ատամներ կան: