Ամուսնացած տղամարդիկ եւ կանայք ավելի հակված են գիրության, քան ամուրիները: Այսպես, տղամարդկանց մոտ թխվածքների եւ քաղցրեղենի հանդեպ հակում է առաջանում, նրանք ավելի շատ գինի են խմում, ավելի շատ միրգ եւ հաց են ուտում: Նման եզրահանգնման են եկել անգլիական հետազոտողները:

Նրանք նաեւ ավելի շատ յոգուրտ եւ շոկոլադ են ուտում, քան ամուրիները: Ամուսնացած կանայք սպորտով զբաղվելու ժամանակ չեն ունենում, այդ պատճառով քաշ են հավաքում:

Հնարավոր է, որ ամուսնությունից հետո մարդիկ մտածում են, որ կարելի է մի քիչ թուլանալ եւ չհետեւել իրենց: Բացի այդ, կարծիք կա, որ կանայք իրենց ամուսիններին լավ են կերակրում, որպեսզի նրանց ավելի պակաս գրավիչ դարձնելով՝ պաշտպանեն այլ կանանց ուշադրությունից: