Անցած գիշեր մեր մոլորակի բնակիչները կարող էին զարմանալի երեւույթի՝ գերլուսնի ականատեսը լինել: Արբանյակը 14%ով ավելի մեծ էր, եւ մեկ երրորդով ավելի վառ, քան սովորաբար:
Նման կերպ են անվանում երկնքում առանձնահատուկ վառ եւ մեծ լուսնի հայտնվելը, ինչը կապված է լիալուսնի եւ Երկրին արբանյակի առավելագույնս մոտիկության հետ:
Ինչպես հայտնի է, Լուսինը մոտենում եւ հեռանում է Երկրից իր ուղեծրի էլիպսաձեւ լինելու պատճառով: Երբ արբանյակը մոտենում է նվազագույն հեռավորության վրա, այն ավելի մեծ եւ վառ է թվում, քան սովորական լիալուսնի ժամանակ:
Սուպերլուսինը հարաբերականորեն հաճախակի կրկնվող երեւույթ է. այսպես, նախորդ անգամ անցած ամիս էր հայտնվել:
Սուպերլուսնի հայտնվելը միշտ իրարարանցում է առաջացնում: Այն տարածքներում, որտեղ այսպիսի պահերին երկինքը չի ծածկվում ամպերով, բնակիչները հաճախ ողջ գիշեր հիանում են առանձնահատուկ վառ գիշերային լուսատուով: Անցած գիշերվանից հետո սոցցանցերում լիալուսնի հազարավոր լուսանկարաներ են հայտնվել ամբողջ աշխարհից:





























