Այսօր՝ օգոստոսի 11-ին կայացել է Հայաստանի սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությունը:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում ավելի լավ կճանաչեք Հայրենիքը, ավելի շտտ կսիրեք այն: Նաեւ կբարեկամանաք իրար հետ եւ այդ մտերմությունը կշարունակեք նաեւ հետագայում»:
Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին եւ հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:
Ծրագրի 7-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 80 պատանի եւ աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ուկրաինայից:
Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր եւ երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:
.jpg)
.jpg)





























